top of page

Բանգկոկում երկրաշարժից փլուզված երկնաքերի փլատակներում 43 բանվոր է մնացել. Թաիլանդի վարչապետն արտակարգ դրություն է հայտարարել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 28
  • 1 min read

Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավատրան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարևան Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։



Չինաստանի սեյսմոլոգիական գործակալությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են Չինաստանում և Թաիլանդում։



Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, մասնավորապես, կառուցվող շենք է փլուզվել, փլատակներում 43 մարդ է մնացել:



Բարձրահարկ շենքերում բնակվողներին կոչ են արել լքել իրենց տները: Անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները կոչ են արել բնակիչներին մնալ բաց երկնքի տակ։ Հիվանդները տարհանվել են հիվանդանոցներից և տեղավորվել փողոցներ՝ շենքերից հեռու: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել: Դրանք զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:

 
 
1/2383
bottom of page