Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
- Investigative journalist

- 2 days ago
- 1 min read

Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հարգելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և Ադրբեջանի ողջ քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, փոխանցում ամենաանկեղծ բարեմաղթանքները յուրաքանչյուրիդ:
Ադրբեջանում հարյուրամյակներ շարունակ տարբեր ժողովուրդների և դավանանքների միջև տիրում է ազգային-հոգևոր համերաշխության մթնոլորտ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության, բարի բարեկամության և եղբայրության վրա:
Մեր հասարակության մեջ համակեցության բարձր մշակույթի, բարոյահոգեբանական նորմերի, բազմամշակութային արժեքների և հանդուրժողականության սկզբունքների քարոզումը և խրախուսումը մեր կողմից վարվող պետական քաղաքականության գերակա վեկտորներն են»:




















