«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի
- Investigative journalist
- 7 hours ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր կմերժի Հովիկ Աղազարյանի՝ Ընտրական օրենսգրքում առաջարկած փոփոխության նախագիծը, որով նա առաջարկում էր, որ քվեարկության ժամանակ ընտրողը թիկունքով դեպի ոչ թե պատը կանգնի, այլ՝ հանձնաժողովին, որպեսզի տեսնեն՝ արդյո՞ք նա լուսանկարում է քվեաթերթիկը:
«Գտնում ենք, որ առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 7-րդ եւ ԸՕ 6-րդ հոդվածներով երաշխավորված քվեարկության գաղտնիության սկզբունքի համատեքստում: ՀՀ-ում կիրառվող քվեախցիկների առկա կառուցվածքի պայմաններում ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովվում է միայն այն դիրքով, որը սահմանված է ԸՕ 58-րդ հոդվածի 3-րդ մասով, քանի որ քվեախցիկում գտնվելիս ընտրողի կամարտահայտման ակտը կարող է վտանգվել միայն թիկունքից, քանզի ընտրողի աջ եւ ձախ կողմերից եւ դիմացից քվեախցիկի պատերն ապահովում են քվեարկության գաղտնիությունը։
Եթե հնարավորություն տրվի՝ թիկունքից դիտելու քվեարկելու ընթացքը, ուղղակիորեն կխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հետեւաբար, քվեախցիկի դիրքի փոփոխության դեպքում կիմաստազրկվի քվեախցիկների տեղադրման պահանջը»,- նշված է կառավարության մերժման մեջ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում