Պшտերազմից հետո Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը․ Լինդսի Գրեհեմ
- 14 hours ago
- 1 min read

Պատերազմից հետո Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ իրանական ռեժիմը գոյատևի՝ նեղուցի վերահսկողությունը զավթելով և աշխարհը շանտաժի ենթարկելով։ Պետք է պարզ լինի. երբ այս պատերազմն ավարտվի՝ դիվանագիտական կամ ռազմական գործողությունների միջոցով, Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը»,-գրել է սենատորը։
Գրեհեմը նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում չպետք է մնա բարձր հարստացված ուրանից «ոչ մի ունցիա»։
«Այս պատերազմը պետք է ավարտվի՝ դիվանագիտական կամ ռազմական գործողությունների միջոցով, որպեսզի Իրանը չկարողանա վերադառնալ իր հին ճանապարհին», - հավելել է նա։




















