Հոկեյի ԱԱ․ այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները
- Investigative journalist
- Apr 19
- 1 min read
Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։
Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։
Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․
Մալայզիա — Ուզբեկստան / 14։00Հայաստան — Ինդոնեզիա / 17։00Իրան — Քուվեյթ / 20։00
Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի թիմն է՝ 10 միավորով։ Եթե Ուզբեկստանը հաղթի Մալայզիային, կդառնա մրցաշարի հաղթողը։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։