Մակրոնն ու Սթարմերը ՌԴ-ին կոչ են արել՝ համաձայնել 30-օրյա հրադադարին
- Investigative journalist

- May 6
- 1 min read
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Ինչպես հաղորդում է UNIAN-ը, այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
Երկու երկրների ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին՝ համաձայնել 30-օրյա հրադադարին։
«Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ առաջնորդները քննարկել են Ռուսաստանի կողմից 30-օրյա հրադադարի համաձայնության անհրաժեշտությունը՝ առարկայական խաղաղ բանակցություններ վարելու համար։ Ուկրաինան ապացուցել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության կողմնակից է»,- ասվում է հայտարարության մեջ։






















