Պուտինը չի մեկնի Վատիկան՝ խաղաղության բանակցությունների. Որոնք են պատճառները՝ ըստ Bloomberg-ի
- Investigative journalist

- May 23
- 1 min read
Ռուսական կողմը հետաքրքրված չէ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ Վատիկանում բանակցությունների անցկացմամբ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուս պաշտոնյաները, ըստ պարբերականի, չենծրագրում, որ նախագահ Վլադիմիր Պուտինըմեկնի Վատիկան կամ որևէ այլ վայրբանակցությունների համար, փոխարենըկենտրոնանում են մայիսի 16-ին Ստամբուլումսկսված տեխնիկական մակարդակիբանակցությունների վրա։
Վատիկանը որպես բանակցությունների վայր, նշում է Bloomberg-ը, Ռուսաստանի իշխանություններին ձեռնտու չէ մի շարք պատճառներով։ Պուտինը չի մեկնի Իտալիա՝ՆԱՏՕ-ի անդամ երկիր, անվտանգության խնդիրների պատճառով, իսկ Ռուսաստանը Վատիկանին չի համարում չեզոք հակամարտության մեջ, պարբերականին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
Bloomberg-ը նաև հիշեցնում է, որ Իտալիան այն երկրներից մեկն է, որը վավերացրել է Հռոմի ստատուտը, որով նախատեսվում է կալանավորել Պուտինին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված օրդերի հիման վրա։
Բացի դրանից, պարբերականի աղբյուրների տեղեկություններով, խաղաղության բանակցություններին Վատիկանի մասնակցության դեմ հանդես է գալիս Ռուս ուղղափառ եկեղեցին։ Ինչպես գրում է Bloomberg-ը, նրանք Հռոմի կաթոլիկ եկեղեցուն համարում են Ուկրաինայում պատմական մրցակից և դժգոհ են, որ Վատիկանը չի դատապարտել Ռուս ուղղափառ եկեղեցու եկեղեցիների փակումը Ուկրաինայի իշխանությունների կողմից։






















