top of page

Վահագն Խաչատուրյանը մեկնել է ԱՄԷ

Apr 7, 2025
1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։

Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

 
 
1/2905
bottom of page