top of page

Խաղաղության շուրջ երեկվա բանավեճից հետո, այսօր կենացային հայրենասիրությամբ «համեմված» ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները. Արսեն Թորոսյան

Dec 23, 2024
1 min read

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.

Խաղաղության շուրջ երեկվա բանավեճից հետո, այսօր կեսօրին մեքենա վարելիս ականատես եղա մի իրավիճակի. կենացային հայրենասիրությամբ «համեմված» և մաշված ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները՝ հատելով հոծ գիծը։

Ըստ էության այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ, երբ ասել ենք կենացային հայրենասիրական ճառեր, բայց թքած ենք ունեցել սեփական երկրի, դրա բյուջեի և օրենքների վրա։

Հ.Գ. խախտման տեսանյութը մեկնաբանությունների մեջ է։

 
 
1/2905
bottom of page