top of page

Զախարովան նշել է՝ ինչու է Ուկրաինայի տարածքը ամեն անգամ փոքրանում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 1 min read

Ուկրաինայի տարածքը նվազում է ամեն անգամ, երբ Կիևի ռեժիմը տապալում է բանակցային գործընթացը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա մեջբերել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան կպահպաներ Դոնբասի մի մասը, եթե 2022 թվականի ապրիլին Ստամբուլում կայացած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեին։


«Բայց ամեն անգամ երբ խախտվում է պայմանավորվածությունը, որին միշտ գնում է Ռուսաստանը, Ուկրաինան փոքրանում է։ Ինձ թվում է, որ այս մեջբերումը ճիշտ կլիներ հիմա հիշել բոլոր նրանց, ովքեր փոխկապակցվածություն են փնտրում բանակցային գործընթացի և տարածքի չափերի միջև», - նշել է Զախարովան։

bottom of page