top of page

Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է կեսօրին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա մամուլի ասուլիս հրավիրել, որում կարող է մանրամասներ ներկայացնել Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից։ Այս մասին հայտնում է Новости. Live հեռուստաալիքի թղթակիցը՝ լուսաբանելով ուկրաինական պատվիրակության այցը Անկարա։

Թղթակիցը հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը մնում է անհայտ։ 

Միևնույն ժամանակ, Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի տեղեկություններով, Զելենսկին Անկարա է թռչել Կրակովից։ Նրան ուղեկցում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Անկարայում նրանց կմիանա արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որն այնտեղ կժամանի Անթալիայից ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո։

Զելենսկին Անկարայում կհանդիպի Էրդողանի հետ ժամը 13։00-ին։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը, Էրդողանի հանդիպումը Զելենսկու հետ կնախորդի Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկին։

bottom of page