Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը
- Aug 27, 2024
- 1 min read

Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։
Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումները՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության շարունակականության ապահովման նպատակով։




















