ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ Լավրովին
- 4 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները, հեռախոսազրույցի ընթացքում ասել է Արաղչին Լավրովին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նա նաև հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու ծրագրերի մասին։
Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված զինված հարձակումը, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և լիովին անտեսում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության ու անվտանգության համար ծանր հետևանքները։
«Նա ընդգծել է Իսլամական Հանրապետության դեմ հարձակումները անհապաղ դադարեցնելու և իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական կարգավորման վերադարձնելու անհրաժեշտությունը։
Լավրովը նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նպաստելու միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումների որոնմանը»։




















