top of page

Լրագրողների աչքից, կարծում եմ միտումնավոր, վրիպել են վերջին շրջանում Խոզնավար եւ հարեւան գյուղեր պաշտոնյաների այցերը. երբեմնի անաչառ լրատվամիջոցից գրեթե վերածվեց դեղին մամուլի. Խաչատրյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 27
  • 1 min read

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը գրել է.


«Հետաքրքիր է՝ ինչ հոսանքների ազդեցության տակ ընկավ «Ազատություն» ռադիոկայանը, որ շատ կարճ ժամանակում երբեմնի անաչառ լրատվամիջոցից գրեթե վերածվեց դեղին մամուլի։ 


«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանությաններին ուղղված անհիմն քննադատություններ և ապատեղեկատվություն տարածելը։ 


Այս անգամ էլ ռադիոկայանի հերթական թողարկման մեջ լրագրողների աչքից, կարծում եմ, միտումնավոր կերպով վրիպել են վերջին շրջանում Խոզնավար եւ հարեւան գյուղեր պաշտոնյաների այցերը։ 


Դրանց մասին հիմնականում հրապարակումներ չեն լինում, որպիսի  հանգամանքն էլ հարմար առիթ է հանդիսացել հերթական անգամ ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով վնասել իշխանություններին և պետությանը»։

 
 
1/2383
bottom of page