top of page

Չինաստանում թռիչք է կատարել աշխարհում առաջին վեց տոննանոց կոնվերտոպլանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Չինական United Aircraft ընկերության ստեղծած Lanying R6000 վեց տոննա կշռող անօդաչու կոնվերտոպլանը կիրակի իր առաջին թռիչքն է կատարել Չինաստանի Սիչուան նահանգում, հայտնում է Xinhua-ն:

Անօդաչու թռչող սարքն ունի մինչև 2000 կգ բեռնատարողություն, զարգացնում է ժամում 550 կմ առավելագույն հածանավային արագություն և ունի շուրջ 4000 կմ թռիչքի հեռահարություն՝ մինչև 7620 մ բարձրության վրա:

R6000-ի հայտնվելը վկայում է այն մասին, որ Չինաստանն աշխարհում առաջատար դիրքեր է գրավել կոնվերտոպլանների ստեղծման ոլորտում՝ վերջ դնելով տեխնոլոգիական երկարամյա մենաշնորհին, Global Times-ին է հայտնել նախագծի ղեկավար Չժաո Ֆենմինը։

Ըստ Չժաոյի, R6000-ը համալրված է AES100 շարժիչով, որն ինքնուրույն մշակել է չինական AERO Engine Corporation կորպորացիան։ Lanying R6000-ն ունի կոնվերտոպլանի եզակի կառուցվածք։ Այն ընդունակ է սահուն կերպով ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) ռեժիմից անցնել բարձր արագությամբ հորիզոնական թռիչքի։

Ըստ ընկերության ներկայացուցիչների, այս կառուցվածքը համատեղում է ավանդական ուղղաթիռների ուղղահայաց թռիչքի, վայրէջքի և օդում ճշգրիտ կախվելու հնարավորությունները ինքնաթիռներին բնորոշ թռիչքի մեծ հեռահարության, բարձր բեռնատարողության և հածանավային արագության հետ՝ ստեղծելով թռիչքային-տեխնիկական եզակի երկռեժիմ հարթակ։

 
 
bottom of page