top of page

Մոնթեի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։


Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:


Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու ԲՈՒՀ-ական դասագրքերում: Կից ներկայացվել են ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:

 
 
1/2381
bottom of page