top of page

Ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելն է․ ՄԻՊ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Մարդու իրավունքների պաշտպանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատողի հետ կատարվող վերջնահաշվարկի կարգի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:

«Հ.Գ. «Հետք Մեդիա գործարան»-ի լրագրողական հետաքննությունը սուպերմարկետներում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ նյութը մեզ մոտ ուսումնասիրվել է և այսօր այն, ըստ իրավասության, ուղարկում եմ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ աշխատանքային իրավունքների հարցով ուսումնասիրությունների կամ արված լինելու դեպքում Տեսչական մարմնից տեղեկություններ ստանալու համար»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։



 
 
1/2382
bottom of page