top of page

ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում մարդու իրավունքների խախտումներով

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների կամայական ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Զեկույցի հեղինակները կոչ են արել Հայաստանին նվազեցնել ոստիկանության աշխատակիցների ներկայությունը ցույցերի ժամանակ, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման մասին բոլոր հաղորդումները։

Մարդու իրավունքների կոմիտեի անդամները կոչ են արել Հայաստանին ապահովել ՀՀ ներպետական օրենսդրության լիարժեք պահպանումը։ Դատարանների անկախության վերաբերյալ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել գործադիր և օրենսդիր մարմինների՝ դատարանների վրա ազդելու փորձերի առնչությամբ։

Փորձագետների մոտ հարցեր են առաջացել դատավորների և դատախազների նշանակման հետ կապված։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել դատավորների և դատախազներ պաշտպանությունը ցանկացած ձևի ճնշումից և միջամտությունից։

 
 
1/2383
bottom of page