top of page

Հայկական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ ձեռք բերել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 15, 2024
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:



Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:



Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:



ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել Սեն-Սիրի ակադեմիայի և վարժարանի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

1/2383
bottom of page