Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև, «Ազատության» հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:Ընդ որում, նա ընդգծել է, որ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից»։
Նա նաև հավելել է, որ «որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար»՝ այս համատեքստում բերելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև եղած ամենաբարձր երաշխիքների օրինակը: Սիմոնյանն ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը հանդիսանում էր հենց Ռուսաստանի Դաշնությունը:«Որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է», - ասել է նա։