top of page

Հրդեհ՝ Աբովյանում նոր կառուցվող էլիտար շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 9 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։



Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։



Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։



Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։

 
 
1/2497
bottom of page