Search
Ռուբեն Ռուբինյանն ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
- 24timeam
- Sep 26, 2024
- 1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության մասին: