top of page

Ֆլորա Բիչախչյանը «Ну-ка, все вместе!»-ի ժյուրիի 100 անդամներին ստիպել է ոտքի կանգնել իր ելույթի ժամանակ

Հայուհի Ֆլորա Բիչախչյանը ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի մասնակիցներից էր։ Այդ թողարկմանը ելույթ են ունեցել նախորդ եթերաշրջաններից աչքի ընկած մասնակիցները։ Ֆլորան եղել էր հաղորդման առաջին եւ երկրորդ սեզոններում։


27-ամյա հայուհին շոուին ելույթ է ունեցել վառ կերպարով ու կատարմամբ՝ ստիպելով ժյուրիի 100 փորձագետներին ոտքի կանգնել։ Շոուի ընթացքում բարձր միավորներ հավաքած այլ  մասնակիցներ էլ են եղել, ինչի պատճառով Ֆլորան հայտնվել է «բաթլ» փուլում՝ հավաքելով 97 միավոր: Չնայած երգչուհու մրցակիցը առաջ է անցել նրանից իր 100 միավորով, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի որոշմամբ՝ Ֆլորան եւս ուղեգիր է ստացել դեպի մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։ 

1/2030
bottom of page