top of page

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ


Դժվար պահին Ռուսաստանն օգնության է հասել Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել տարերային աղետից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

«Ռուս մասնագետներն անձնվիրաբար շուրջօրյա աշխատել են հայ գործընկերների հետ տարերային աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածի վերականգնման ուղղությամբ: Վթարավերականգնողական աշխատանքի ֆինանսավորումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը՝ երկրի ղեկավարության որոշմամբ»,- նշել է Օվերչուկը:

 

Նա տեղեկացրել է, որ առաջին փորձնական գնացքը ճանապարհ է ընկել հունիսի 14-ին՝ ակնկալվող ժամկետից մեկ շաբաթ շուտ։

bottom of page