top of page

Ադրբեջանում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 13 մարդ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 3, 2024
  • 1 min read

Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի՝ բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, 13 մարդ հոսպիտալացվել է, 1 հոգի մնացել է փլատակների տակ։  «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ .

«ԱԻՆ 112 թեժ գիծ» տեղեկություն է ստացվել Սումգայիթ քաղաքի 13-րդ միկրոշրջանի տարածքում գտնվող բնակարանում տեղի ունեցած պայթյունի մասին։ Դեպքի հետևանքով 1 հոգի մնացել է փլատակների տակ, իսկ 13 հոգի հոսպիտալացվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։

1/2117
bottom of page