Չեմ բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո տրվի մասնավորին. Ռոմանոս Պետրոսյան
- Investigative journalist
- Jun 24
- 1 min read

ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու: Այս մասին այսօր ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նաև չբացառեց, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին:
«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ,։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»-նշեց նա։