Հուսով եմ՝ Տեր-Պետրոսյանն ավելի հեռուն չի գնա և մի օր Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ չի հայտարարի. Ղազարյան
- Investigative journalist

- Jul 23
- 1 min read

Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է հայտարարություններ անել ՀԷՑ-ի, ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղադրվող և կալանավորվածների վերաբերյալ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Տեր-Պետրոսյանին՝ գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս խաղաղարարի և օբյեկտիվ արբիտրի դիրքերից, իսկ իրականում՝ ԿԵՂԾ ԽԱՂԱՂԱՐԱՐԻ, ով, սակայն, ունի խիստ սուբյեկտիվ ընկալումներ և դիրքորոշում։
Տեր-Պետրոսյանը ահաբեկչության և բռնի հեղաշրջման հիմքով ձերբակալված անձանց անվանում է քաղբանտարկյալներ, չնայած նրան, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Հուսով եմ, Տեր-Պետրոսյանը ավելի հեռուն չի գնա և մի օր էլ Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ չի հայտարարի»։




















