top of page

Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Ժնևում է

Mar 25, 2025
1 min read

Մարտի 24-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) Գլոբալ գործողությունների բաժանմունքի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի գլխավորի պաշտոնակատար Մաթիաս Բենկեի հետ:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը վերհաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել կայուն համագործակցությունը:

 
 
1/2905
bottom of page