top of page

Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 20, 2024
  • 1 min read

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և «Zil» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան։


 
 
1/2500
bottom of page