top of page

Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Dec 14, 2025
1 min read

Երեկ՝ ժամը 23։35-ի սահմաններում, Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել, հաղորդել է shamshyan.com-ը։


Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 46-ամյա Հայկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։


Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի համագամքները։

 
 
1/2905
bottom of page