«Մեքենայից բացականչեցին. «Կեցցե՜ Հայաստանը»»․ Աննա Հակոբյանը Նյու Յորքում զբոսանքից տեսանյութ է հրապարակել
- Investigative journalist

- Sep 23, 2024
- 1 min read

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել նյույորքյան զբոսանքից։ Տեսանյութին կից՝ նա գրել է․
«Նյու Յորքում զբոսնում էինք, երբ կարմիր լույսի տակ կանգնած մեքենայից բացականչեցին. «Կեցցե՜ Հայաստանը»»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:




















