Սերգեյ Լավրովը Երևանում կատակել է ընտանեկան կարգավիճակի թեմայով
- Investigative journalist
- 17 hours ago
- 1 min read
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների առջև ունեցած ելույթի ժամանակ կատակել է ընտանեկան կարգավիճակի թեմայով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հարցից առաջ շնորհանդեսը վարող մոդերատորը պարզաբանել է ներկայացման ընթացակարգը. անհրաժեշտ էր նշել աշխատանքի կամ ուսումնառության վայրը և մասնագիտության ոլորտը:
«Անհրաժեշտ չէ ասել ձեր ամուսնական կարգավիճակը։ Անհրաժեշտ չէ ժամանակ վատնել, հարցեր տալ»,-նշել է Լավրովը։
Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը երկխոսությունը շարունակել է հումորային ոգով։
«Դե, եթե աղջիկները համակրելի են, ամուսնական կարգավիճակը հրատապ է»,- ասել է Սանդոյանը։
«Եթե նրանք համակրելի են, հասցեն էլ բավական է, ամուսնական կարգավիճակն էլ ինչի է պետք»,- կատակով պատասխանել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։