top of page

Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50 սանտիմետր, Սևանում և Մարտունիում՝ մինչև 30, Վարդենիսում՝ մինչև 20

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 21
  • 1 min read

Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, որի արդյունքում Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում՝ մինչև 30, իսկ Վարդենիսում՝ մինչև 20 սանտիմետր, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Ողջ գիշեր և առավոտյան ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ավտոճանապարհների անցանելիության և մշակման աշխատանքներ, որի արդյունքում Գեղարքունիքի մարզում ժամը 10։00-ի դրությամբ փակ ավտոճանապարհներ չկան, սակայն բարձրլեռնային որոշակի հատվածներ դժվարանցանելի են, ինչը պայմանավորված է քամիներով և բքերով։

Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ, անհրաժեշտությունից ելնելով մարզի համայնքապետարանների ենթակայությամբ առկա տեխնիկան նույնպես ներգրավվում է մարզի ավտոճանապարհների մաքրման աշխատանքներում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։

1/2129
bottom of page