Օրահացի դիմաց ատելություն սփռողները որոշել են դերասանին փնովել, չեք հավատա՝ դեր խաղալու համար․ Ալեքսանյանը՝ Մկոյի մասին
- Investigative journalist

- Sep 15
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը։
Օրահացի դիմաց ատելություն սփռողները որոշել են դերասանին փնովել, չեք հավատա՝ դեր խաղալու համար։
Շնագայլերի գործելաոճի տրամաբանությունը պարզ է՝ թիրախավորել, ատելություն տարածել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գործակալական ցանցի թրի թակով չեն անցնում, ովքեր «մեթոդիչկայում» գրված նարատիվներից շեղվող անձնական կարծիք ունեն։
Բայց այս ողորմելիները, կամ ավելի շուտ այս ողորմելիների տերերը չեն հասկանում, որ մի անգամ նույն բանը արդեն փորձել են 2021-ին ու ձախողվել, երկրորդ անգամ փորձելուց միայն իրենք են ավելի մարգինալանալու (չնայած՝ էլ ու՞ր ավելի)։
Mkrtich Arzumanyan ջան, ես չգիտեմ քո քաղաքական հայացքները, չգիտեմ ու՞մ ես ընտրել կամ ու՞մ ես ընտրելու, բայց դու, ինչպես յուրաքանչյուր արտիստ ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու։ Հավատա, հիմա քեզ թիրախավորող մարդիկ վաղը պատրաստ կլինեն քեզ երգեր ու պոեմներ ձոնել, եթե շեֆերի տվածից երկու կոպեկ ավել տվող լինի։




















