top of page

Մաեստրոյի հետ վարվեցին ամենազազրելի կերպով, որովհետև իրենց քրեաօլիգարխիկ տերերի շահերը այդպես է թելադրում․ վերլուծաբան

  • Apr 25, 2025
  • 1 min read

Updated: May 5, 2025

Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Երեկվանից ուզում եմ գրել այն տեսարանի մասին, որին ականատես եղանք բոլորս, թե ինչպես մի խումբ տգետ ու վարձու անդաստիրակներ, ներկայանլով իբրև լրագրողներ, փորձեցին Տիգրան Մանսուրյանին մաս դարձնել իրենց կեղտոտ ու ոչ մի բարոյական սահման չունեցող քարոզչությանը։


Մաեստրոն 86 տարեկան հասակում բարձրացել էր Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին, և փոխարենը մոտիկանային ու ողջունեյին Մաեստրոյին, ոգեկոչվեյին նրանով, վարվեցին ամենազազրելի կերպով, որովհետև իրենց քրեաօլիգարխիկ տերերի շահերը այդպես է թելադրում։


Գետինը մտնեք դուք էլ, ձեր տերերն էլ, որ ոչ մի մարդկային բարոյականություն չեք ճանաչում։

 
 
1/2581
bottom of page