Բլինքենը կարծում է, որ առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի
- Investigative journalist

- Dec 19, 2024
- 1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացնում է, որ առանց Վաշինգտոնի միջամտության Սիրիայում ամենայն հավանականության բռնապետություն կամ ծայրահեղականների իշխանություն կհաստատվի։ Այս մասին նա հայտնել է Foreign Affairs ամսագրի հարցազրույցում։
Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ-ը փորձում է հասնել այն բանին, որ Սիրիան «շարժվի դրական ուղղությամբ»։ «Չկա ոչ մի երաշխիք,- ավելացրել է նա։- Մենք շատ բան ենք տեսել, որ մի բռնապետին կարող է փոխարինել մյուսը, մի ազդեցությանը դրսից կարող է փոխարինել մեկ այլ ազդեցություն դրսից։ Մի ծայրահեղական խմբավորումը կարող է տեղը զիջել մեկ այլ ծայրահեղական խմբավորման։ Այս ամենը ծանրացնող հանգամանքներ են, բայց մենք գրեթե հաստատ գիտենք, որ առանց մեր մասնակցության, առանց մեր ղեկավար դերի ամեն բան կգնա այդ ուղղությամբ»։
«Մենք գիտենք, թե ինչ կարող է դառնալ Սիրիան, եթե մենք թույլ տանք նրան լինել ահաբեկչության սերմանող, բնակչության զանգվածային տեղահանման աղբյուր։ Դա լուրջ հետեւանքներ կունենար նաեւ այն երկրների համար, որոնք գտնվում են Սիրիայից հեռու»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։




















