top of page

Պուտինը համաձայն է հրադադար հաստատել՝ պայմանով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 13
  • 1 min read
ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին։ Նա սակայն, առաջնահերթ պայման է համարել,  որ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։  

«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց մեզ համար ելակետն այն է, որ  ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և  վերացվեն այս ճգնաժամի սկզբնապատճառները»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքներով  հայտարարվել էր, որ  Ուկրաինան ընդունում է ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի մասին։

Համատեղ հայտարարությունում նշվել էր․ «Ուկրաինան պատրաստ է  ընդունել  ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի հաստատման մասին, հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվելու և  իրականացվելու պայմաններով»։ 

Ամերիկյան կողմը Ռուսաստանին էր փոխանցել  այս բանակցությունների արդյունքները։

 
 
1/2383
bottom of page