top of page

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 19
  • 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։

82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։

ԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։

 
 
1/2383
bottom of page