top of page

Ամուսինը բենզինը լցրել է կնոջ ու դստեր վրա և հրկիզել

Aug 11, 2025
1 min read

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա-ն, բենզինը լցրել է 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը: Կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում են բուժօգնություն ցուցաբերել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը տեղափոխվել է ոստիկանության բաժին:

 
 
1/2905
bottom of page