top of page

Թբիլիսիում կամրջից ավտոմեքենա է ընկել գետը

Mar 11, 2025
1 min read

Թբիլիսիի Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկել Քուռ գետը.

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ փրկարարները վարորդին ողջ-ողջ են բարձրացրել փրկարար նավակը։

Նրանց խոսքով՝ ներկայումս համապատասխան ընթացակարգեր են իրականացվում՝ ավտոմեքենան բարձրացնելու համար։ Լուրը հայտնում է «Գրուզիյա օնլայն»-ը։

Կարճ ժամանակահատվածում սա արդեն Մետեխի կամրջից մեքենայի վայր ընկնելու երկրորդ պատմությունն է։

 
 
1/2905
bottom of page