top of page

Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը խիստ մեծացել է. մատակարարումներն ավելացել են 10 անգամ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 24
  • 1 min read

«Արգուս-Ֆիտո» համակարգի տվյալներով՝ 2025թ. սկզբից մինչեւ մայիսի 7-ը ավելացել է վաղահաս կարտոֆիլի ներուծումը Ռուսաստան։

Թարմ կարտոֆիլի նեմուծումն ավելացել է 3,5 անգամ՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 124,8-ից հասնելով 432,2 հազար տոննայի, տեղեկացրել է «Ռոսսելխոզնադզորը»։

Նշված ժամանակաշրջանում ներմուծվել է 5,1 հազար տոննա կարտոֆիլ Հայաստանից։ Ընդ որում՝ 2024թ. նույն ժամանակաշրջանում (2024թ. սկզբից մինչեւ անցած տարվա մայիս) ներմուծումը Հայաստանից կազմել էր ընդամենը 490 տոննա։

Սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ավելացրել է կարտոֆիլի մատակարարումները Ռուսաստան ավելի քան 10 անգամ։

 
 
1/2377
bottom of page