top of page

ԼԻՈՆԵԼ ՄԵՍԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ «ԻՆՏԵՐ ՄԱՅԱՄԻՈՒՄ»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 13
  • 1 min read

The Athletic պարբերականի լրագրող Դավիթ Օրնշտեյնն իր սոցկայքի էջում գրել է, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսին մոտ է «Ինտեր Մայամի» ակումբի հետ ունեցած պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգմանը։ Գործող պայմանագիրը, ըստ լրագրողի, ավարտվում է այս տարվա վերջին։ Ներկայումս քննարկումներ են ընթանում կապված նոր պայմանագրի դրույթների շուրջ։ Հիշեցնենք, որ Մեսին 37 տարեկան է։ «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ սեզոնին նա MLS-ում անցկացրել է չորս հանդիպում, խփել է երեք գոլ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցում։





1/2090
bottom of page