«Գորիս», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում անցկացվել են մարզական և մշակութային միջոցառումներ
- Investigative journalist
- Feb 14
- 1 min read

Ազատազրկված անձանց շրջանում դրական վարքագծի ձևավորման, հաղորդակցման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր շաշկու մրցաշար, որին մասնակցել է 32 դատապարտյալ:
Խաղատախտակների վրա ազատազրկված անձանց միջև ծավալված համառ պայքարի և դիտարժան խաղերի արդյունքում առաջինից երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Գուրգեն Ավագյանը, Աշոտ Քարամյանը և Ռուստամ Պետունցը:
«Փետրվարի 12-ին լրացավ հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90- ամյակը: Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր կինոդիտում. ազատազրկված անձինք դիտել են Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված, ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արև» գեղարվեստական ֆիլմը:
Փետրվարի 13-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր ներհիմնարկային շախմատի մրցաշար, որին մասնակցել է 7 դատապարտյալ: Արդար և ազնիվ պայքարի արդյունքում երրորդ հորիզոնականում հայտնվել է Սասուն Թոմոյանը, երկրորդում՝ Արթուր Բադալյանը, իսկ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Հարությունյանը:
Նույն օրը շախմատի խաղատախտակի առջև իրենց ուժերը չափել են նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձինք։ Պայքարն ավարտվել է դատապարտյալ Արեն Չատինյանի հաղթանակով։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Շահեն Քոչարյանն ու Արթուր Ղավալյանը»,- ասվում է ՔԿԾ հաղորդագրությունում։