Թրամփը կոչ է արել Ուկրաինային անցնել հարձակման․ WP
- Investigative journalist

- Jul 19
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում կոչ է արել Կիևին պաշտպանությունից անցնել հարձակման։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի զրուցակիցը պատմել է, որ նույն զրույցի ընթացքում Թրամփը հարցրել է Զելենսկուն, թե արդյոք Կիևը կարող է հարձակվել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա։ Ուկրաինայի ղեկավարը պատասխանել է, որ դա հնարավոր է, եթե երկիրը համապատասխան զենք ունենա։
Հուլիսի 15-ին Financial Times-ը գրել էր, որ Թրամփը Զելենսկու հետ զրույցում կոչ է արել նրան հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան առաջնորդը ցանկանում է Ռուսաստանին ստիպել բանակցել՝ ստիպելով ռուսներին «ցավ զգալ»։
Կրեմլում, մեկնաբանելով այդ հրապարակումները, ենթադրել են, որ դրանք կարող են հիմնված լինել ֆեյքերի վրա։ «Նման հռետորաբանությունը, որպես կանոն, ֆեյք է լինում։ Ավելի հաճախ։ Բայց հաճախ երբեմն լինում են նաև լուրջ արտահոսքեր», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին չպետք է հարվածներ հասցնի Մոսկվային։ Սպիտակ տանը նույնպես հերքել են, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն կոչ է արել հարվածել Մոսկվային։ Այնտեղ հայտարարել են, որ Թրամփը պարզապես հետաքրքրվել է, թե արդյոք Ուկրաինայի ԶՈւ-ն նման հնարավորություն ունի։




















