top of page

Կոնկորդիայի գագաթնաժողովի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging կլոր սեղան քննարկմանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 24, 2024
  • 1 min read

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի տևողությունից մինչև առողջապահություն. ծերացման դեմ գործելու ժամանակն է) կլոր սեղան քննարկմանը։  

Իր խոսքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում շարունակում է լինել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման տեսլականը։ 

Նախարարը նշել է, որ այս գերակայություններն ամրագրված են սոցիալական պաշտպանության համակարգի առանցքային փաստաթղթերից մեկում՝ Ժողովրդագրության ռազմավարությամբ, որն ուղղված է նաև ավագ սերնդի ներկայացուցիչների մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու  երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածության ապահովմանը։

Արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հետ ունեցած զրույցի շրջանակում կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դիտարկել ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

1/2503
bottom of page