top of page

ԿԲ խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար. Մարտին Գալստյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 30, 2024
  • 1 min read
ree

2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս, ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7 տոկոս։ Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր»,-ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ։

«ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»,-ասաց ԿԲ նախագահը։

1/2379
bottom of page