top of page

Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են երթուղային ավտոբուսն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է երկաթե ճաղավանդակն ու ցուցանակը և հայտնվել մայթին. կան տուժածներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 24
  • 1 min read

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը: 


 


Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 քաղաքացու, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում: 


 


Բախման հետևանաքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակը և հայտնվել մայթին: 


 


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

1/2090
bottom of page