top of page

Երբ ինձ այդ թեման հայտնի դարձավ, անակնկալ էր. ՆԳ նախարարը՝ Գյումրիում տարբեր վայրերից քաղաքացիներ բերելու ու գրանցելու մասին

«Երբ որ ինձ թեման հայտնի դարձավ, որ մեդիադաշտում շրջանառվում է այդ թեման, անակնկալ էր»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ ահազանգեր կան տարբե վայրերից քաղաքացիների են տանում Գյումրի ու գրանցում, որպեսզի մասնակցեն մարտի 30-ին կայանալիք ընտրություններին։

Ա. Սարգսյանն ասաց, որ օրենսդրությանը ծանոթ մարդիկ պետք է իմանան, որ այսօր գրանցվելով  Գյումրիում կամ  Փարաքարում, դա չի տալու անձին   հնարավորություն մասնակցելու ամսվա վերջին կայանալիք ընտրություններին, քանի որ  անձը պետք է ունենա որոշակի  ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։

1/2022
bottom of page