Հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի․ Փաշինյան
Mar 21, 2025
1 min read

Հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ չենք հրապարակում փաստաթուղթը: Քանի որ այն ունի երկու տեր: Մեկը ՀՀ կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանը։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ ստորագրել և հրապարակել։ Մենք կողմ ենք ինստիտիտուցիոնալ հրապարակմանը․ ստորագրվեց՝ հրապարակվեց»,-ասել է նա։




















