Եվրոպացի առաջնորդները պաշտպանում են Զելենսկուն Թրամփի հետ հանդիպումից հետո
- Investigative journalist

- Mar 1
- 1 min read

Մի շարք եվրոպացի առաջնորդներ միաձայն հանդես են եկել ի պաշտպանություն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կոշտ քննադատությունից հետո։ Այս մասին գրում է Politico-ն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում գրել է. «Եղիր ուժեղ, խիզախ, եղիր անվախ: Դու երբեք մենակ չես, հարգելի նախագահ Զելենսկի»:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է կտրականապես դեմ է արտահայտվել ուկրաինական կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշմանը` ասելով. «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք: Մենք՝ եվրոպացիներս, պետք է դիմագրավենք այս մարտահրավերին»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահի հետ Զելենսկի-Թրամփի հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է՝ դիմելով Սպիտակ տան ղեկավարին. «Դուք պետք է հարգեք նրանց, ովքեր պայքարել են ի սկզբանե, քանի որ նրանք պայքարում են իրենց արժանապատվության, իրենց անկախության համար»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Զելենսկիին ուղերձ է հղել, որում ընդգծել է. «Սիրելի ուկրաինացի ընկերներ, դուք մենակ չեք»։ Շվեդիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է.«Դուք պայքարում եք ոչ միայն ձեր սեփական ազատության, այլ ամբողջ Եվրոպայի ազատության համար»: Բելգիայի վարչապետն ընդգծել է իր երկրի աջակցությունն Ուկրաինային՝ ասելով, որ «նրա պայքարը մեր կռիվն է», իսկ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Ուկրաինային աջակցություն կտրամադրվի «ինչ գնով էլ լինի, և այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։
Ինտերֆաքսը գրում է, որ Զելենսկուն աջակցելու հայտարարություններով հանդես են եկել նաև Կանադան, Չեխիան, Իսպանիան, Լատվիան, Լիտվան և Մոլդովան։
ԱՄՆ նախագահը Զելենսկիին մեղադրել է Ամերիկայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը վիճաբանությունից հետո «վռնդել է» Զելենսկուն։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, արդյունքում, Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի կնքումը չեղարկվել է




















